«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արարատիս

Արարատիս
26.10.2024 | 10:01

Իմ Արարատ, թույլ տուր այսօր ես էլ երգեմ սիրուս մասին,

Գիտե՜մ, շատ են քեզ գովերգել՝ քո հանճարեղ որդիքն անգին,

Բայց, դե, ես էլ քո զավակն եմ, թեկուզ այնքան ո՛չ փառունակ,

Եվ իրավունք ունեմ, հարկավ, երգեմ սիրուս մասին անհագ։

Քեզ չսիրել, ա՜խ, չի լինում, դու մեր լեռն ես, թեկուզ՝ գերված,

Մեր սրբության սրբոցն ես դու, ամեն հայի սրտին դաջված,

Որքան ջանան մեզ համոզել, որ մերը չես, քեզ մոռանանք,

Դու, Արարա՛տ, մի՜շտ հային ես, հայն էլ քոնն է՝ հա՜ր-հավիտյան։

Հայի համար դու լոկ լեռ չես, դու հե՛նց հայն ես՝ քո էությամբ,

Իրար կապող մեր շղթան ես, և վկան ես մեր պատմության,

Քեզ նայելիս ոգեշնչվո՜ւմ, ո՛ւժ ենք առնում, դառնում անպարտ,

Դեռ քեզ պետք է մենք տուն բերենք, լանջիդ պարենք հաղթանակած։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7463

Մեկնաբանություններ